18 մարտի 2021 - 12:42 AMT
ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պատվաստված կնոջ երեխան հակամարմիններով է ծնվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Covid-19-ի դեմ պատվաստված կնոջ նորածին երեխայի արյան մեջ հակամարմիններ են հայտնաբերվել, որոնք նրան են փոխանցվել մորից։

Նորածնի մայրը պատվաստավել է հղիության 36-րդ շաբաթում։ 39-րդ շաբաթում նա առողջ երեխա է ծննդաբերել, գրում է «Իզվեստիան»։

Ըստ Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի փորձագետների, թեստերը ցույց են տվել, որ հակամարմինները հատել են ընկերքը՝ պաշտպանություն ապահովելով երեխայի համար։ Հակամարմինները հայտնվել են կնոջ մոտ պատվաստումից հետո, քանի որ ծննդաբերոթյունից առաջ նրա կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։

Սա առաջին դեպքն է, երբ հակամարմիններով երեխան ծնվում է պատվաստված մորից։

Երեխային հակամարմիններ կարող են փոխանցել նաև կորոնավիրուսով վարակված մայրերը։ Նման դեպք գրանցվել է 2020թ․ նոյեմբերին Սինգապուրում։