18 մարտի 2021 - 16:17 AMT
Բաքուն և Թբիլիսին քույր քաղաքներ կդառնան

Բաքուն և Թբիլիսին քույր քաղաքներ կդառնան։ Նախաձեռնությունը Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանն է։

Երկու մայրաքաղաքը քույր քաղաքներ հռչակելու մասին հուշագրի վրա աշխատանքն ավարտին է մոտենում, գրում է Apsny.ge-ն։

Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրի Բասիլայան նշել է՝ քաղաքապետարանը շահագրգռված է, որ Թբիլիսիի և Բաքվի միջև որկապես նոր մակարդակի հարաբերություններ հաստատվեն։

Բաքուն և Թբիլիսին գործընկեր քաղաքներ են 1997թ․։