Իսպանիայում օրինականացրել են էվթանազիան

Իսպանիայում օրինականացրել են էվթանազիան

PanARMENIAN.Net - Իսպանիայում օրենք են ընդունել էվթանազիայի օրինականացման մասին։ Իսպանիան եվրոպական 4-րդ երկիրն է, որոտեղ դա արտոնվել է, գրում է BBC-ն։

Օրինագիծը հավանություն է ստացել Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում՝ կենտրոնամետ և ձախակողմյան կուսակցությունների աջակցությամբ։

Ակնկալվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի արդեն հունիսին։

Ընդունված օրենքով թույլատրվում է «լուրջ և անբուժելի» հիվանդություններով տառապող տարեց անձանց, որոնք «անասելի տառապանքներ են կրում», որոշում կայացնել կյանքից հեռանալու մասին։ Մինչ օրենքի ընդունումը կյանքից կամավոր հեռանալուն նպաստելը կարող էր 10 տարվա ազատազրկման բերել։

Նշվում է, որ պահպանողական և կրոնական խմբերը դատապարտել են օրենքի ընդունումը։

Էվթանազիան օրինական է նաև Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Կանադայում և Կոլումբիայում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---