Սիմոնյան․ Մինչև ընտրությունները վարչապետի ԺՊ կլինի Փաշինյանը

Սիմոնյան․ Մինչև ընտրությունները վարչապետի ԺՊ կլինի Փաշինյանը

PanARMENIAN.Net - Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Փաշինյանը լինելու է ժամանակավոր պաշտոնակատար, այլ սցենար չի քննարկվել»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Սիմոնյանի կարծիքով` առաջիկա ընտրություններում իշխանական ուժի հաղթելու շանսերը բարձր են։

«Բնական է` մեր վարկանիշը նվազել է, բայց քարոզարշավի ժամանակ մենք կներկայացնենք, թե ինչու մարդիկ պետք է մեզ ընտրեն։ Իհարկե, կան հիասթափություններ, մարդիկ կան, որ բարկացած են մեզ վրա, բայց վստահ եմ, որ մենք ենք հաղթելու»,- հայտարարել է Սիմոնյանը։

Նա չի բացառել նաև ընտրություններից առաջ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը։

Մարտի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---