«Գահերի խաղի» աշխարհը կհամալրվի ևս 3 սերիալով

«Գահերի խաղի» աշխարհը կհամալրվի ևս 3 սերիալով

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» աշխարհը, 2022թ․ թողարկվելիք «Վիշապի տունը» նախագծից բացի, կհամալրվի ևս 3 սերիալով։

«Գահերի խաղի» առաջին ճյուղավորումը, որը ստացել է «9 ծովագնացություն» (The 9 Voyages) անվանումը, կպատմի Կորլիս Վելարիոնի ծովային արկածների մասին։ Այդ կերպարը կլինի նաև «Վիշապի տանը», այնպես որ սյուժեները խաչվելու են։ Ջորջ Մարտինի սկզբնաղբյուրում հերոսը ներկայանում է արդեն տարեց հասակում։ Ենթադրվում է, որ սերիալը կպատմի նրա երիտասարդության մասին։ Նախագծի շոուռանները կլինի Բրունո Հելլերի «Հռոմի» ստեղծողը, գրում է Lenta.ru-ն։

Երկրորդ սփին-օֆի աշխատանքային անվանումն է «10,000 նավ» (10,000 Ships)։ Սերիալի գլխավոր հերոսուհին կլինի ռոյնարների թագուհի Նիմերիան, որը վալիրիացիների հետ պատերազմում կրած պարտութունից հետո գլխավորում է իր ժողովրդի գաղթը դեպի Վեսթերթսի հարավ։

Երրորդ նախագիծը կոչվում է «Լվերի հատակում» (Flea Bottom)։ Սյուժեն ծավալվում է Թագավորական նավահանգստի ետնախորշերում։ Մանրամասները չեն բացահայտվում, սակայն, գործող անձանց թվում են Ջենդրի Բարաթեոնը և Դավոս Սիվորտը օրիգինալ սերիալից։

Բոլոր նախագծերը մշակման փուլում են։ Դեռ հայտնի չէ, թե ինչը կգնա եթեր։

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարել են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթացել են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվել բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---