ԵՄ գագաթնաժողովում որոշել են ակտիվացնել Թուրքիայի հետ գործակցությունը![]() 26 մարտի 2021 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ԵՄ գագաթնաժողովը հորդորել է Թուրքիային դրական դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, Լիբիայում և Սիրիայում կարգավորումներում և որոշել ակտիվացնել Թուրքիայի հետ գործակցությունը։ Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական գործակցության շուրջ երկխոսությունը որոշվել է ակտիվացնել ի պատասխան Կիպրոսի շուրջ ապասրացման, սակայն երկրին զգուշացրել են՝ եթե իրավիճակը փոխվի, հնարավոր են նոր պատժամիջոցներ, գրում է ՏԱՍՍ-ը։ ԵՄ-ն ողջունել է Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների կասեցումն Արևելյան Միջերկրածովյան շրջանում, երկխոսության վերսկսումը Հունաստանի հետ և ՄԱԿ հովանու ներքո Կիպրոսի հարցով առաջիկա բանակցությունների վերսկսման պատրաստակամությունը։ Նշվում է, որ այս ամենի լույսի ներքո ԵՄ-ն պատրաստ է փուլային, համաչափ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ մի շարք ուղղություններով։ ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ նշվում է, նաև, որ ԵՄ-ն դիտարկելու է Անկարայի գործողությունները և դրանց գնահատականը կտա հունիսին կայանալիք հաջորդ գագաթնաժողովում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |