Pfizer-ը սկսել է երեխաների շրջանում պատվաստանյութի փորձարկումները

Pfizer-ը սկսել է երեխաների շրջանում պատվաստանյութի փորձարկումները

PanARMENIAN.Net - Գերմանական BioNTech ընկերությունը և ամերիկյան Pfizer կոնցերնը հայտնել են երեխաների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին։

Ավելի վաղ երեխաների շրջանում պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին հայտարարել էին Moderna և AstraZeneca ընկերությունները:

«Մեր գործընկեր BioNTech-ի հետ համատեղ մենք ներարկել ենք պատվաստանյութը առողջ երեխաների առաջին խմբին կլինիկական փորձարկումների գլոբալ փուլում»,-հայտարարել է Pfizer ընկերության ներկայացուցիչը, գրում է Deustche Welle-ն։

Հետազոտման շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել պատվաստանյութի կիրառման անվտանգությունն ու արդյունավետությունը 6 ամսականից մինչև 11 տարեկան երեխաների տարիքային խմբում։

Ըստ ծրագրի, BioNTech/Pfizer պատվաստանյութը կիրառվելու է երեխաների շրջանում 2022թ․ սկզբից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---