Սուեզի ջրանցքն արգելափակած նավը հանել են ծանծաղուտից![]() 29 մարտի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Սուեզի ջրանցքն արգելափակած Ever Given բեռնանավը հանել են ծանծաղուտից, տեղեկացնում է ծովային ծառայություններ իրականացնող Inchcape Shipping ընկերությունը։ Նավարկությունը Սուեզի ջրանցքով կարող է վերականգնվել արդեն առաջիկա ժամերին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ օպերատոր Gulf Agency Company ընկերությանը հղումով։ «Ever Given-ը հաջողությամբ հանվել է ծանծաղուտից տեղի ժամանակով 04:30-ին (Երևանի ժամանակով 06։30-ին)»,- տեղեկացրել է ընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ ընկերության տվյալների՝ առնվազն 44 նավ է սպասում իր հերթին ջրանցքի մեջտեղում, իսկ մուտքի և ելքի հատվածներում՝ առնվազն 300։ Սուեզի ջրանցքի վարչակազմն իր հերթին հայտարարել է միջադեպի վայրում հունի խորացման աշխատանքներն ընդլայնելու մասին։ Պանամայի դրոշի տակ նավարկող Ever Given բեռնանավը արգելափակել է Սուեզի ջրանցքը մարտի 23-ին՝ մտնելով Կարմիր ծովի կողմից։ Նավի վրա ավելի քան 20,000 ծանրաքաշ կոնտեյներ կա։ Նավը Չինաստանից Ռոտերդամ էր մեկնում։ Հյուսիսային ուղղությամբ ընթանալիս նավի վրա ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը, մեկ այլ տվյալներով՝ պատճառը ուժգին քամին էր և հզոր ավազահողմը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |