Իսլանդացիները շնորհավորել են հայ ֆուտբոլիստներին հաղթանակի առթիվ![]() 29 մարտի 2021 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Իսլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում հաղթանակի առթիվ։ Մարտի 28-ին աշխարհի առաջնության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Իսլանդիային 2:0 հաշվով: «Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականին, նրանք արժանի պայքար ցույց տվեցին Երևանում։ Մենք պետք է ավելիին հասնենք և մենք դա կանենք։ Հաջորդ խաղում»,- ասվում է Իսլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի գրառման մեջ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է իր թվիթով՝ շնորհակալություն հայտնելով Իսլանդիայի հավաքականին հիանալի խաղի համար։ «Կտեսնվենք հոկտեմբերին»,- ասվում է գրառման մեջ։ Հայաստան-Իսլանդիա խաղում գոլերի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |