Հայկական ԱԷԿ-ն ու «Ռոսատոմը» քննարկել են արդիականացման աշխատանքները

Հայկական ԱԷԿ-ն ու «Ռոսատոմը» քննարկել են արդիականացման աշխատանքները

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ում կայանի ղեկավարությունը հանդիպել է «Ռուսատոմ սերվիս» ընկերության ներկայացուցիչների հետ` գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի գլխավորությամբ: Կողմերը վերլուծել են կայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, որոնք կանցկացվեն Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ընթացքում:

«Կայանը կանգնեցվելու է 141 օրով և ՊՆՎ-2021 շրջանակում կանցկացվեն նախագծի առանցքային միջոցառումները՝ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը և ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիակնացումը։ Նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ստուգումներ կանցկացնի կայանում և որոշում կկայացնի մինչև 2026 թվականը Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու լիցենզիա տրամադրելու մասին»,-փոխանցում են ԱԷԿ-ից։

Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիսը», որը «Ռոսատոմ» պետկորպորցիայի էլեկտրակաէներգետիկական ստորաբաժանման մաս է:

«Այս տարի կայանում անցկացվելու են ԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության բարձրացման եզրափակիչ աշխատանքները: Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կստանա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, թրծաթողումից հետո կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և Հայաստանի ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո ևս», - ասել է Սալկովը:

Ռեակտորի թրծաթողումը կատարում են բոլոր ԱԷԿ-ում, որտեղ երկարաձգվում է էներգաբլոկների շահագործման ժամկետը: Թրծաթողումն իրականացվել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ВВЭР-440 տիպի ռեակտորների վրա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---