Ապրիլի 6-8-ն Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կանեն

Ապրիլի 6-8-ն Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կանեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կմեկնարկեն։ Կապավորների համատեղ տակտիկական հատուկ զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 8-ը։

«Կապի արդիական միջոցների և կառավարման ավտոմատ համակարգերի կիրառմամբ զորավարժություններում կատարվելու են զորքերի փոխգործակցության, կառավարման դաշտային կետերի ծավալման կազմակերպման խնդիրներ»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության մեջ։

Չի նշվում, թե կոնկրետ որտեղ են անցկացվելու զորավարժությունները, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը, գրում է «Կոմերսանտը»։

Կապի զորքերի զորավարժություններին նախորդել են հատուկ նշանակության զորքերի համատեղ վարժանքները մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը Թուրքիայի հարավ-արևմուտքում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո երկու երկրի համատեղ զորավարժություններն ավելի հաճախակի են դարձել։

«Կոմերսանտի» աղբյուրների տվյալներով՝ Արցախում ռազմական գործողություններից մի քանի ամիս առաջ Ադրբեջանում հերթական թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո, «Ադրբեջանի տարածքում, իբր, Թուրքիայի ԶՈւ բավականին մեծ խմբավորում էր մնացել, որը կոչված էր համակարգող և ուղղորդող դեր կատարել ԼՂ-ում հարձակողական օպերացիայի ժամանակ»։

Թուրքիայի ներգրվվածությունն արցախյան վերջին պատերազմում զգալի է եղել ինչը բարձրաձայնել են տարբեր միջազգային կառույցներ, այդ մասին ասվում է նաև ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---