Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն,  Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձել է ԵԱ արծաթե մեդալակիր՝ 380 կգ արդյունքով։

Գասպարյանը պոկում վարժությունում բարձրացրել է 176 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ 214 կգ և նվաճել փոքր ոսկե մեդալը: Երկամարտում Գասպարյանը գրանցել է 390 կգ արդյունք և ոսկի նվաճել:

Գասպարյանը և Մարտիրոսյանը հանդես են գալիս 102 կգ քաշային կարգում։ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Մոսկվայում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---