Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության հետքերով վարույթ է իրականացվում

Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության հետքերով վարույթ է իրականացվում

PanARMENIAN.Net - Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի հարսանիքի ժամանակ հրավառության փաստի առնչությամբ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Իրականացվում է վարչական վարույթ։ Այս պահին տուգանքի մասին մենք չենք խոսում», - նշեց նա։

Հարսանիքը կայացել է ապրիլի 10-ին և իր շքեղության պատճառով քննարկման ու քննադատության է արժանացել սոցցանցերում։ Խնդրի առարկա հրավառությունը եղել է թույլատրված ժամից՝ 23։00-ից ուշ ու տևել մոտ կես ժամ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---