Լուկաշենկոն Ադրբեջան կայցելի

Լուկաշենկոն Ադրբեջան կայցելի

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան։ Երկօրյա այցի ընթացքում Լուկաշենկոն և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը երկու հանդիպում կունենան, տեղեկացնում է Բելտա գործակալությունը։

Առաջին հանդիպումը տեղի կունենա Լուկաշենկոյի Բաքու ժամանելուց անմիջապես հետո՝ ոչ պաշտոնական ձևաչափով կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություներն ու ռազմավարական հարցերը։

Պաշտոնական հանդիպումը կայանլու է ապրիլի 14-ին։ Նախագահների հանդիպումը կանցնի նեղ և ընդլայնված կազմով։ Հիմնական շեշտը կդրվի առևտրատնտեսական գործակցության ընդլայնման վրա։

Բելառուսի և Ադրբեջանի նախագահները կարծիքներ կփոխանակեն նաև միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ։

Բանակցությունների ավարտին ակնկալվում է երկկողմ փաստաղթթերի ստորագրում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---