Լավրով․ Մոսկվան նախազգուշացրել է Անկարային՝ չսնել Կիևի ռազմատենչ տրամադրությունները![]() 12 ապրիլի 2021 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան նախազգուշացրել է Անկարային՝ չսնել Կիևի ռազմատենչ տրամադրությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Բոլոր պատասխանտու երկրներին, որոնց հետ մենք շփվում ենք, և Թուրքիան դրանցից մեկն է, խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի մշտական ռազմատենչ հայտարարությունները, և զգուշացնում, որ նրանք չսնեն այդ ռազմատենչ տրամադրությունները»,-ասել է Լավրովն իր եգպիտացի պաշտոնակից Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների ավարտին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այսպես է մեկնաբանել Լավրովն այն հարցը, թե չի մտահոգում արդյոք Ռուսաստանին Ուկրաինային թուրքական զենքի վաճառքի գործարքը։ Ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեnսկին այցելել էր Թուրքիա, քննարկվել էր նաև թուրքական զենքի գնումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի գործակցությունը ռազմական ոլորտում ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Ավելի վաղ թուրքակաn անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերությունը հայտնել էր, որ Ուկրաինան արդեն գնել է թուրքական հարվածային Bayraktar ԱԹՍ-ներ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |