Հետազոտություն․ Բրիտանական շտամը չի ծանրացնում Covid-19-ի ընթացքը, բայց ավելի վարակիչ է

Հետազոտություն․ Բրիտանական շտամը չի ծանրացնում Covid-19-ի ընթացքը, բայց ավելի վարակիչ է

PanARMENIAN.Net - Covid-19-ի բրիտանական շտամը չի ծանրացնում հիվանդության ընթացքը, բայց ավելի վարակիչ է։ Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված երկու հետազոտության արդյունքները՝ բրիտանական շտամի (B.1.1.7 ) դեպքում հիվանդության ծանր ընթացքի մասին տեղեկությունները չեն հաստատվել։

The Lancet Infectious Diseases-ում հրապարակված հոդվածը հիմնված է Լոնդոնի հիվանդանոցների պացիենտների դիտարկման վրա։

Առանձնացվել է կորոնավիրուսով 341 պացիենտ, որոնցից 198-ի (58%) մոտ գրանցվել է B.1.1.7 մուտացիան, իսկ 143-ի (42%)՝ բացակայել։ Գիտնականները համեմատել են մահացության ցուցանիշներն ու հիվանդության ընթացքը և զգալի տարբերություններ չեն հայտնաբերել, հայտնում է Interfax-ը։

The Lancet Public Health-ում նկարագրված հետազոտությունը հիմնված է 36,920 պացիենտի հետազոտման վրա, որոնք հայտնել են կորոնավիրուսի դրական թեստի մասին և նկարագրել ախտանիշները հիվանդության ամբողջ ընթացքի ժամանակ Covid Symptom Study բջջային հավելվածում։ Գիտնականները պացիենտի գտնվելու վայրի մասին տվյալների հիման վրա կապ չեն հայտնաբերել վարակի ընթացքի և այդ շրջանում B.1.1.7 տարբերակի մեծ տարածվածության և կրկնակի վարակման միջև։

Միևնույն ժամանակ, երկու հետազոտությունն էլ հաստատում են, որ բրիտանական շտամն ավելի վարակիչ է։

Կորոնավիրուսի նոր՝ բրիտանական, շտամի մասին հայտնի դարձավ հունվարի 14-ին։ Այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի առողջապահության ղեկավար Մեթ Հենքոքը։ Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան առավելապես ազդում է երեխաների վրա և ավելի ակտիվ տարածվում նրանց միջոցով։ Ըստ բրիտանացի բժիշկների, այժմ վիրուսի այդ շտամն է դարձել «հիմնականը» բնակչության շրջանում։

 Ուշագրավ
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել