Ադրբեջանցիները ԼՂ-ում մզկիթ են քանդել՝ ճանապարհ կառուցելու համար

Ադրբեջանցիները ԼՂ-ում մզկիթ են քանդել՝ ճանապարհ կառուցելու համար

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմին անցած տարածքներում Խուդաֆերին - Որոտան (Կուբաթլու) - Բերձոր (Լաչին) ճանապարհի կառուցման համար ադրբեջանցիները մզկիթ են քանդել, փոխանցում է JAMnews-ը։

Արցախյան առաջին պատերազմից հետո մզկիթը գտնվել է Արցախի տարածքում՝ Որոտանի շրջանում, ու դեռ 2001-ին Ադրբեջանի կառավարության կողմից տեղական նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ է ստացել։

Ադրբեջանական կողմից հայտնել են, թե նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է պատժել մզկիթը քանդած շինարարներին։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն Արցախում տարածքային զիջումների է գնացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---