Թուրքիայի դիրքորոշումը Nabucco նախագծի իրագործման ճանապարհին գոյություն ունեցող խոչընդոտներից մեկն է

PanARMENIAN.Net - Իրանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Կատարի ղեկավարներն այսօր կքննարկեն Nabucco նախագծի իրագործման հնարավորթյունը: Nabucco գազատարի թեման, որը պետք է Կասպից ծովից անցկացվի դեպի Արեւմտյան Եվրոպա, վերջին ժամանակներս լայնորեն քննարկվում է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից` չհաշված Կատարը: Այսպես, Իրանի իշխանությունները վերջին ամսում առավել մեծ եռանդով փորձում են մասնակցել այդ նախագծին: Մարտի սկզբին Իրանը պայմանագիր էր ստորագրել Թուրքմենստանի հետ տարեկան լրացուցիչ 350 մլրդ խորանարդ մետր գազի գնման շուրջ: Այդ բանից հետո Թեհրանը հայտարարել է, որ կարող է կապող օղակ հանդիսանալ Թուրքմենստանի եւ Թուրքիայի միջեւ. այսինքն` Եվրոպա թուրքմենական գազի մատակարարման համար նույնիսկ հարկ չի լինի կառուցելու Անդրկասպիան գազատարը, քանի որ միջինասիական գազը կարող է Nabucco մտնել Իրանի տարածքով: Դրան գումարած, Իրանն արդեն մի քանի ամիս է առաջարկում է գազի իր հանքավայրերը դարձնել Nabucco-ի պաշարների հիմնական բազա:



Ներկայումս Թուրքիայի դիրքորոշումը Nabucco նախագծի իրագործման ճանապարհին գոյություն ունեցող նշանակալից խոչընդոտներից մեկն է: Բանը նրանում է, որ Թուրքիան ամենեւին չի ցանկանում ուղղակի տարանցիկ երկիր լինել Եվրոպա կասպիական գազի մատակարարման ճանապարհին: Թուրքիան ցանակնում է իր արեւելյան սահմաններում գնել իր տարածքով անցկացվող ողջ գազը եւ վերավաճառել այն արեւմտյան սահմաններում: Նույն կերպ վարվում է նաեւ Ռուսաստանը, որն իրեն չի համարում միջինասիական գազի տարանցման երկիր. «Գազպրոմն» ամբողջությամբ գնում է գազը ռուսական սահմանում: Այդ սխեման չափազանց դուրեկան է Թուրքիայի համար, գրում է ռուսական «Կոմմերսանտ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---