Պայմանագրայինները կծառայեն մինչև 63 տարեկան․ Օրինագիծն ընդունվել է

Պայմանագրայինները կծառայեն մինչև 63 տարեկան․ Օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը բարձրացնելու օրինագիծը։

Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայության համար որպես բարձրագույն շեմ սահմանել 63 տարեկանը: Ըստ մինչ այդ գործող կարգի՝ պայմանագրային զինծառայողները կարող էին ծառայել մինչև 40-45 տարեկան:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում տարբեր մակարդակներով քննարկվում է բանակին առնչվող բարեփոխումների անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---