Գրավադրված մեքենայով սահմանը հատելիս գրավառուի համաձայնություն կպահանջվի

Գրավադրված մեքենայով սահմանը հատելիս գրավառուի համաձայնություն կպահանջվի

PanARMENIAN.Net - Գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար անհրաժեշտ կլինի գրավառուի համաձայնությունը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը։

Օրինագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

Համահեղինակ Արթուր Դավթյանը, ներկայացնելով նախագիծն, ասել է, որ ըստ գործող օրենքի սահմանափակում չկա և մարդիկ կարողանում են գրավադրված մեքենան երկրից դուրս հանել, օտարել, որի հետևանքով վարկերի վերադարձելիության խնդիր է առաջնում։

Ըստ նախագծի, գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---