Ապրիլի 23-ի երեկոյան Ծիծեռնակաբերդում կհնչի Վերդիի ռեքվիեմը19 ապրիլի 2021 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի հաստատած միջացառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին։ «Հիշատակի եռերգություն» կոչվող միջոցառումների շարքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարվի Ջուզեպե Վերդիի ռեքվիեմը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Պետական ակադեմիական երգչախումբը: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, գրում է Panorama.am-ը։ Ապրիլի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը: Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկատարվի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ: Հարությունյանը նշել է նաև, որ ապրիլի 24-ի առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված: Նա հայտնել է նաև, որ ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու, մասնավորապես՝ Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց` երկկողմանի, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը: Ապրիլի 24-ին «Հրազդան» մարզադաշտից երկու ուղղությամբ անվճար երթուղի է գործելու՝ մեկը մինչև մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան, մյուսը՝ մինչև «Բարեկամություն», իսկ Մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժամը 01:00-ը: Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկազմակերպվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով: Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։ Ապրիլի 23-ին տեղի կունենա նաև ավանդական ջահերով երթը։ Ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաք, խոնարհված ծաղիկները կհավաքվեն, դրանց թերթիկներից թուղթ կպատրաստվի, որը, ինչպես միշտ, օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |