ԱՀԿ-ն տագնապալի է համարում կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում![]() 19 ապրիլի 2021 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տագնապալի է համարում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացւցիչ Մելիտա Վույնովիչը։ «2021թ․ ապրիլի 12-ի դրությամբ, ԱՀԿ տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակի 135,646,617 դեպք է գրանցվել և 2,930,732 մահ։ Այժմ 7-րդ շաբաթն անընդմեջ նկատվում է հիվանդության դեպքերի աճ, իսկ վերջին 4 շաբաթում՝ մահվան ելքով դեպքերի։ Սա տագնապալի իրավիճակ է, քանի որ ականատես ենք վիրուսի տարբեր շտամերի տարածմանը, սահմանափակման միջոցների չեղարկմանն ու երկրների միջև պատվաստանյութերի անարդար բաշխմանը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Վույնովիչը հավելել է, որ ուժի մեջ է ԱՀԿ հորդորը՝ անվտանգության միջոցներ պահպանելու միջազգային ուղևորություններում։ Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի «նոր տարբերակների հայտնաբերման և մտահոգություն առաջացնող» իրավիճակը արագ զարգանում է։ «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ դրանց տարածումը կանխելու համար ձեռնարկված միջոցները ժամանակի հետ վերանայվեն և հիմնված լինեն համավարակային իրավիճակի և պայմանների վրա»,- ասել է նա։ Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 208,818-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3895 դեպք կա, այլ պատճառով՝ 982։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |