Թուրք նախարար․ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը սկսվել է, երկաթուղի ևս կկառուցվի![]() 20 ապրիլի 2021 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Ղարաիսմաիլօղլուն հայտարարել է, որ սկսվել է Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը։ Այդ մասին նա ասել է թուրքական Yeni Safak-ին տված հարցազրույցում, գրում է Moscow-Baku-ն։ Ըստ թուրք նախարարի` հարկավոր է նաև սկսել երկաթգծի կառուցումը Կարսից մինչև Դիլուջու անցակետ, որը Նախիջևանի հետ սահմանին է։ «Հարկավոր է նաև արդիականացնել Նախիջևանի երկաթուղիները և դրանից հետո սկսել ուղիղ երկաթգծի կառուցումն Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ այդպիսով ապահովել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապը, այլ ոչ թե Վրաստանի տարածքով»,- ասել է նա։ Ղարաիսմաիլօղլուն նաև հավելել է, որ Բաքուն մտադիր է սկսել երկաթուղու կառուցումը դեկտեմբերին, սակայն Անկարան առաջարկել է սկզբից ավարտել ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, հետո անցնել երկաթուղու շինարարությանն Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես խոսում է «Նախիջևանի միջանցքի» մասին` նշելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա։ Հայկական կողմը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Նախիջևանի հետ, սկայն միջանցքի մասին խոսք չկա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |