Փաշինյանի այցը Սյունիք լարված մթնոլորտում է անցնում

Փաշինյանի այցը Սյունիք լարված մթնոլորտում է անցնում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երկրորդ կեսին մեկնել է Սյունիք, եղել որոշ գյուղերում։

Ապրիլի 21-ին նա մտադիր է Մեղրի այցելել, սակայն սյունեցիները փորձում են փակել քաղաք տանող ճանապարհը, իսկ ոստիկանները փորձում են նրանց հեռացնել։

Մարդիկ դուրս են եկել փողոց և բողոքում են Սյունիք նրա այցի դեմ։

Zangezur.tv-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ հավաքված սյունեցիները հայհոյանքներ են հնչեցնում նրա հասցեին, անվանում «թուրք», «դավաճան» և «հողատու»։

Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ»:

«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---