Ակբա բանկը մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ է թողարկել

Ակբա բանկը մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ է թողարկել

PanARMENIAN.Net - Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը: Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:

Քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու հետևյալ առավելություններից՝

• Ճանապարհորդության ընթացքում բժշկական ապահովագրություն.

Ապահովագրության առավելագույն սահմանաչափը 750,000 դոլար է:

• Գնումների ապահովագրություն.

Գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 365 օրերի ընթացքում ապրանքի կորստի կամ վնասման դեպքում մինչև 20,000 դոլարի փոխհատուցում,

Ճանապարհորդական անհարմարավետությունների ապահովագրություն՝

- թռիչքի չեղարկում (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),

- թռիչքի բացթողում (մինչև 1000 ԱՄՆ դոլար),

- թռիչքի կամ ուղեբեռի ուշացում (300 ԱՄՆ դոլար),

- ճանապարհորդական պատահար (մինչև 500 հազար ԱՄՆ դոլար),

- արտասահմանյան իրավական ծախսեր (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),

- վարձակալված մեքենաների պատահարներից ապահովագրություն (մինչև 10 հազար ԱՄՆ դոլար),

- անձնական գույքի կորստի կամ վնասման ապահովագրություն (մինչև 1000 ԱՄՆ դոլար),

4 անգամ անվճար մուտք աշխարհի ավելի քան 1 000 օդանավակայաններում գործող VIP սպասասրահներ,

Concierge ծառայություն - Ճանապարհորդության ընթացքում աշխարհի ցանկացած կետից հեռախոսով կամ առցանց 24/7 սկզբունքով քարտապաններին անվճար հասանելի են բազմաթիվ ծառայություններ, որոնք իրականացվում են քարտապանի համար՝ քարտապանի փոխարեն սկզբունքով, մասնավորապես՝

- թռիչքների ամրագրում,

- հյուրանոցների ամրագրում,

- ռեստորանների ամրագրում,

- մեքենաների վարձույթ,

- միջոցառումների տոմսերի ձեռքբերում,

- ճանապարհորդության պլանավորում և բազում այլ հնարավորություններ:

Visa Signature քարտի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---