Իսրայելը պատասխանել է Սիրիայից հրթիռի արձակմանը

Իսրայելը պատասխանել է Սիրիայից հրթիռի արձակմանը

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ապրիլի լույս 22-ի գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին՝ պատասխանելով այդ երկրի տարածքից արձակված հրթիռներին։ Սիրիայի տարածքից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի Նեգև անապատի տարածքում, ասվում է Իսրայելի Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

«Իսրայելի տարածքի ուղղությամբ սիրիական տարածքից արձակվել է «Հող-օդ» դասի հրթիռ, որն ընկել է Նեգև անապատի տարածքում։ Ի պատասխան ՑԱԽԱԼ-ը գրոհել է այդ հրթիռն արձակած գումարտակը և այլ գումարտակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի` Իսրայելում հնչել է տագնապի ազդանշան՝ Դիմոնա քաղաքի միջուկային ռեակտորի հարևանությամբ գտնվող ավանում։ Այդ կապակցությամբ վնասվածքների մասին տեղեկություն չկա։

Այդ միջադեպը վերջին տարիների ամենալուրջ բախումն է Սիրիայի և Իսրայելի միջև, գրում է Deutsche Welle-ն։

Դեռևս ոչ մի երկիր պատասխանատվություն չի ստանձնել Իսրայելի հրթիռակոծման համար։ Սակայն ապրիլի 17-ին իրանական Kayhan թերթում վերլուծաբաններից մեկի սյունյակն էր հրապարակվել, որտեղ նա ենթադրել էր, որ Դիմոնա քաղաքի միջուկային օբյեկտը կարող է հարձակման թիրախ դառնալ ապրիլի 11-ին Նաթանզեում պայթյունից հետո։ Ապրիլի 12-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Նաթանզեի միջուկային օբյեկտի գրոհի հետևում Իսրայելն է կանգնած։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---