Սոցապ նախարարը հրաժարական է տվել

Սոցապ նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ապրիլի 23-ից դադարեցնում է պաշտոնավարումը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունը ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար», - նշել է նա։

Մեսրոպ Առաքելյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 20-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---