Թանդիլյան․ Առաքելյանն առանց live և selfie-ների Արցախի հետ էր ամեն օր

Թանդիլյան․ Առաքելյանն առանց live և selfie-ների Արցախի հետ էր ամեն օր

PanARMENIAN.Net - Արցախի սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում աշխատանքի համարշնորհակալություն է հայտնելհրաժարական ներկայացրած ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին՝ նշելով, որ նա միշտ եղել է Արցախի կողքին։

«Շնորհակալ եմ աշխատանքի համար, Mesrop Arakelyan, և երախտապարտ, որ հետպատերազմյան Արցախի համար այս ծանրագույն օրերին, առանց live-երի և selfie-ների, պաշտոնավարմանդ ամեն օրը եղել ես Արցախի կողքին` լուծելով անլուծելի թվացող անթիվ սոցիալական մարտահրավերներ` Արցախն արագ ոտքի կանգնեցնելու և ապրեցնելու քո նվիրման շնորհիվ։

Արցախը դա գիտի. ես դա չեմ մոռանա։ Հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ մեր պետությունը աշխարհում ամենալավ #ապրելուերկիր֊ը դարձնելու երազանքդ իրականություն է դառնալու»,-ասվում է գրառման մեջ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ապրիլի 23-ից դադարեցնում է պաշտոնավարումը։ «Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունը ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով»,-ասել է նա։

Մեսրոպ Առաքելյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 20-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---