Ադոնց․ ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ-ից բացի որևէ այլ ձևաչափ չի քննարկվում

Ադոնց․ ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ-ից բացի որևէ այլ ձևաչափ չի քննարկվում

PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը Ծիծեռնակաբերդում ասել է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով ԵԱՀԿ Մինսկի խմբից և համանախագահությունից բացի, որևէ այլ ձևաչափ չի քննարկվում։

Նա նաև նշել է, որ Մինսկի խմբի հետ աշխատանքներ իրականացվում են, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով կդառնան տեսանելի», - ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կողմերին որքան հանարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Համանախագահները շեշտել են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---