Նիդերլանդների դեսպանը հայերեն է հղել իր ուղերձը Ծիծեռնակաբերդից

Նիդերլանդների դեսպանը հայերեն  է հղել իր ուղերձը Ծիծեռնակաբերդից

PanARMENIAN.Net - Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ապրիլի 24-ի ուղերձը հղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից՝ հայերեն լեզվով։ Նիդերլանդների դեսպանատունը հրապարակել է տեսաուղերձը։

«Ապրիլի 24-ը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն է։ Ամբողջ աշխարհի հայերը, ինչպես նաև Նիդերլանդների ժողովուրդն այս օրը նշում են որպես 1915 թվականին սկիզբ առած զանգվածային սպանությունների և տեղահանությունների օր։ Սակայն այս իրադարձություններին զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի»,-ասել է դեսպանը։

Նիդերլանդների խորհրդարանը երկու անգամ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր ընդունել: Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---