Հայաստանը 1 կետով բարձրացել է FIFA -ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Այսօր FIFA -ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատությամբ, Հայաստանի հավաքականը բարձրացել է մեկ կետով եւ 285 միավորով աղյուսակում զբաղեցրել 120-րդ տեղը: Աղյուսակը կրկին գլխավորում են Եվրոպայի գործող չեմպիոնները` իսպանացիները, նրանց հետեւում են գերմանացիները, երրորդ տեղում են հոլանդացիները: Փետրվարի 11-ին հրապարակված նախորդ աղյուսակի համեմատությամբ, առաջին տասնյակում աննշան փոփոխություններ են տեղի ունեցել: Ռուսաստանն ու Անգլիան փոխվել են տեղերով, համապատասխանաբար Ռուսաստանը 7-րդ կետից բարձրացել է 8-րդ կետ, իսկ Անգլիան ընդհակառակը` իջել է : Թուրքիան աղյուսակի 10-րդ տեղը զիջում էր Պորտուգալիային, որն էլ, իր հերթին, բարձրացել է երկու կետով:





FIFA -ի ազգային հավաքականների հաջորդ վարկանիշը կհրապարակվի ապրիլի 8-ին:



Առաջին 10 թիմերի եւ Հայաստանի հավաքականի հակառակորդների վարկանշային դրությունը ենթախմբում հետեւյալ տեսքն ունի.



1. Իսպանիա -1666

2. Գերմանիա- 1366

3. Հոլանդիա -1317

4. Իտալիա- 1284

5. Բրազիլիա- 1260

6.Արգենտինա-1219

7. Խորվաթիա-1169

8. Ռուսաստան- 1128

9. Անգլիա-1083

10.Պորտուգալիա-1025



49.Բելգիա-589

58. Բոսնիա- 529

71. Լատվիա-472

Հայաստան-120. 285

126. Էստոնիա - 260

135. Ադրբեջան 217.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---