Երեւանում հարյուրից ավելի երաժիշտներ կկատարեն Բեթհովենի «Հանդիսավոր աղոթքը»

PanARMENIAN.Net - Բեթհովենի հանրահայտ «Հանդիսավոր աղոթք» կհնչի Արամ Խաչատուրյանի անվան պետական ֆիլհարմոնիկ դահլիճում: Առաջիկա համերգը, որը տեղի կունենա մարտի 13-ին, կանցնի ամերիկացի դիրիժոր Ջոն Նելսոնի ղեկավարությամբ, որը մի շարք հայտնի ամերիկյան եւ եվրոպական նվագախմբեր է ղեկավարել:



«Հանդիսավոր աղոթքը» կկատարեն շուրջ հարյուր երաժիշտներ: Միաժամանակ մեկ բեմում հանդես կգան «Հովեր» կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական երգչախումբը, որին կնվագակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---