Եվրոխորհրդարանը քննարկում է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը

PanARMENIAN.Net - Եվրոխորհրդարանը ձեռնամուխ է եղել Թուրքիայի վերաբերյալ զեկույցի պետական տարբերակի քննարկմանը, որը նախապատրաստել է խորհրդարանական Ռիա Օմեն-Ռյույտենը: Եվրոխորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմնակից է «Էրգենեկոնի» գործով հետաքննությունում տեղ գտած թերրություններով զբաղվելու Թուրքիայի կառավարությանը կոչ անելուն: Ինչպես հաղորդում է Milliyet թուրքական թերթը, զեկույցի նախնական տարբերակի քքնարկումները կավարտվեն վաղը:



Նախկինում Թուքրիայի գծով Եվրոխորհրդարանի զեկուցող Ռիա Օմեն-Ռյույտենը հայտարարել էր, որ հայկական լոբբին սպառնում է վնասել իր կարիերային, քանի որ ինքը հրաժարվել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանելուց: Այդ մասին նա հայտարարել էր թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, «հայերը խոստացել են, որ կանեն ամեն ինչ Եվրոխորհրդարանում իմ վերընտրությունը թույլ չտալու համար»: «Ես շատ բարեխղճորեն եմ աշխատել իմ զեկույցի վրա եւ չեմ պատրաստվում դադարեցնելու գործունեությունս»,- հայտարարել է Ռիա Օմեն-Ռյույտենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---