ՌԴ-ում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են սկսել արտադրել![]() 30 ապրիլի 2021 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարտադրեն։ «Ռոսսելխոզնադզորի» ինստիտուտը թողարկել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 17,000 դեղաչափ։ Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության ղեկավարի խորհրդական Յուլիա Մելանոն։ Ըստ նրա, խմբաքանակն առաջիկայում արդեն կառաքվի ՌԴ մի քանի քաղաքներ և շրջաններ։ Մելանոն ասել է, որ երկրում մեծ հետաքրքրություն կա «Կարնիվակ-Կով» կոչվող պատվաստանյութի հանդեպ, գրում է «Վեդոմոստին»։ Ռուսական պատվաստանյութն աշխարհում առաջին գրանցված պրեպարատն է կենդանիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար։ Պատվաստանյութով հետաքրքրվում են Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Տաջիկստանը, Մալայզիան, Թաիլանդը, Կորեան, Լիբանանը, Իրանը, Արգենտինան։ Մոտ 20 կազմակերպություն պատրաստ է բանակցել պատվաստանյութի ներկրման շուրջ։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |