Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»![]() 1 մայիսի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ իտալական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ գործակալի կարգավիճակով, տեղեկացրել է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը մինչև հիմա չի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Գործող պայմանագրով, այն կարող է երկարաձգվել, եթե ֆուտբոլիստը մասնակցել է 25 խաղի մեկ մրցաշրջանում։ Բայց Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան հապաղում են, քանի որ ցանկանում են «Ռոմայի» ղեկավարությունից հետագա զարգացման հստակ ծրագիր ստանալ, գրում է Championat.com-ը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: 2019-ին Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2007-ից Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |