Գևորգ Պետրոսյանի նախագծի քննարկումը բուռն է անցել․ Այն չի ընդգրկվել ԱԺ օրակարգ

Գևորգ Պետրոսյանի նախագծի քննարկումը բուռն է անցել․ Այն չի ընդգրկվել ԱԺ օրակարգ

PanARMENIAN.Net - ԱԺ նիստում պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը ուղեկցվել է բարձր տոնայնությամբ արված դիտողություններով և լեզվակռվով։

Պետրոսյանն առաջարկել է պատիժ սահմանել այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք սուտ տեղեկություններ կտարածեն։

«Բարձրաստիճան պաշտոնյաները, ամոթը գրպանած, ժողովրդին սխալ տեղեկատվություն են մատուցում: ՔՕ-ում պատժատեսակ նախատեսելը նպատակ ունի կանխել նման ստախոսների գործունեությունը: Ես անուն կտամ, բայց դա չընկալեք որպես մեկ անձի համար կարվող նախագիծ: Խոսքը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի մասին է։ Նա 43 օր խաբեց, ասաց՝ հաղթում ենք, հաղթելու ենք, հետո պարզվեց, որ պարտվում ենք: Նման անձինք պետք է պատժվեն»,- ասել է նա:

Հիմնավորելով նախագիծը՝ Պետրոսյանը խոսել է պաշտոնատար անձ, անառակաբարո գործողությունների սահմանման մասին։

Քանի որ դահլիճում հյուրի կարգավիճակով ներկա էին դպրոցականներ , Պետրոսյանից հետո ելույթ ունեցող «Իմ քայլի» պատգամավորը Սիսակ Գաբրիելյանն իր խոսքը սկսեց՝ ներողություն խնդրելով երեխաներից։

Գաբրիելյանը նախագծի ընդունումը ոչ նպատակահարմար համարեց, քանի որ, լինելով պետական գաղտնիքի կրող, պատգամավորը լրագրողի նման մի հարցի եթե «այլ բան պատասխանի այս հոդվածով կգնա, ճիշտը պատասխանի, մեկ այլ հոդվածով կգնա»։

Պետրոսյանը ինչ-որ բան բղավեց տեղից, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե ուզում եք իրար հետ տենց գոռալով խոսել, եկեք հենց հիմա դուրս գանք, ձեզնից ավելի բարձր գոռամ»: Միջամտեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հորդորելով Պետրոսյանին չխանգարել։

Գաբրիելյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին։ Ազգային ժողովն քվեարկությամբ նախագիծը չընդգրկվեց օրակարգում։

ԱԺ Պետական-իրավական մշտական հանձնաժողովը բացասական կարծիք էր ներկայացրել օրինագծի վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---