Հադրութցիները ծառատունկ են արել Երևանի Վերածննդի այգում

Հադրութցիները ծառատունկ են արել Երևանի  Վերածննդի այգում

PanARMENIAN.Net - Հադրութցիները միասնականության, կյանքի ու վերածննդի խորհրդով ծառատունկ են իրականացրել Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող Վերածննդի այգում։

Ծառատունկը կազմակերպել էր «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն` «Նախշուն Հադրութը» նախաձեռնությամբ։ Հադրութցիները «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի օգնությամբ 15 արծաթափայլ եղևնի և 36 կեչի են տնկել, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։

Այս խորհրդանշական ակցիայով հադրութցիներն իրենց երախտագիտությունն են հայտնում Երևանին՝ պատերազմական ծանր օրերին ձեռք մեկնելու, ապաստան տրամադրելու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---