Լենա Նազարյանը չինական պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Լենա Նազարյանը չինական պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի  դեմ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական արտադրության «ԿորոնաՎակ» պատվաստանյութով: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար)»,-ասվում է գրառման մեջ:

Նշված է նաև, որ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:

Նազարյանը նաև կոչ է արել պատվաստվել և կանխարգելել վարակը։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը, հույս էր հայտնել, որ ԱԺ նախագահությունից չինական արտադրության պատվաստանյութ ընտրող կլինի։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---