Moderna-ն ճանաչվել է Covid-19-ի դեմ լավագույն պատվաստանյութը![]() 6 մայիսի 2021 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության Covid-19-ի դեմ պատվաստանյութը աշխարհում լավագույնն է ճանչվել Պատվաստանյութերի համաշխարհայի կոնգրեսում (World Vaccine Congress Washington 2021)։ Տեսակապով անցած համաժողովն ամեն տարի անցկացվում է Վաշինգտոնում։ Բարձր գնահատական է ստացել նաև ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերության համատեղ պատվաստանյութը։ Լավագույնների կարճ ցուցակում է նաև ռուսական «Սպուտնիկ V»-ն, ինչպես նաև բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ Moderna-ն նաև լավագույնն է ճանաչվել «Լավագույն նոր տեխնոլոգիա/հարթակ պատվաստանյութի համար» անվանակարգում։ BioNTech-ը նույնպես այս անվանակարգում «բավականին բարձր գնահատական է ստացել»: Աֆեյանը Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենն է։ Moderna-ն պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում, գենետիկ նոր մեթոդով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |