Սահմանապահների նախկին հրամանատար․ ՌԴ-ն կարող է միջնորդել Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում 7 մայիսի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը հայտարարել է, որ ադրբեջանցիների հետ այսօր անհնար է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել՝ հաշվի առնելով երկու երկրի հարաբերությունները։ Սակայն, նրա խոսքով, հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի։ «Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում»,- ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։ «ՌԴ-ն հանդիսացել է միջնորդ պատերազմի դադարեցման համար, կարելի է Ռուսաստանին խնդրել, որ իրենք լինեն միջնորդ սահմանների ճշգրտման հարցում։ Ուրիշ հնարավորություններ չկան», - հավելել է Աբրահամյանը: Նա նշել է, որ սահմանագծման և սահմանազատման հետ կապված հիմնական աշխատանքը պետք է կատարի արտաքին գործերի նախարարությունը և գեոդեզիայի ինստիտուտը։ «Դա շատ ծանր աշխատանք է, օրինակ, Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները սկսվել են 1996 թվականից և մինչև հիմա ավարտված չեն։ Երբ հայտարարում են, թե Սյունիքի մարզում կատարվում են դեմարկացիոն աշխատանքներ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է», - ասել է Աբրահամյանը։ Նա նշել է, որ եթե ուզում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել և սահմանին լարվածությունը թուլանա, միակ ելքը միջնորդավորված աշխատանքն է։ Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո սահմանագծման և սահմանազատման խնդիրներ են առաջացել մասնավորապես Սյունիքում։ Միջազգային պրակտիկայում՝ սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացներն իրականացնելու նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով (երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ)՝ բաղկացած պետական շահագրգիռ մարմինների (արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտներից) ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես՝ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից)։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |