Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը![]() 7 մայիսի 2021 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում քննարկում են ցամաքային սահմանները բացելու հարցը։ Երկիրը կկարողանա ցամաքային սահմանները բացել պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում, հայտարարել է էկոմոնիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։ «Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Քննարկվում են այն նույն կանոնները, որոնք կան օդային սահմանների դեպքում: Օրինակ, պատվաստում ստացածների համար մուտքի պարզեցում»,- ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։ Նա հավելել է, որ նույն մոտեցումը կարելի է որդեգրել ցամաքային սահմանների դեպքում։ «Դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում»,-ասել է Տուրնավան: Նշվել է, որ պատվաստման գործընթացը Վրաստանում դանդաղ է ընթանում։ Մարտի 15-ից մինչ մայիսի 6-ը կորոնավիուսի դեմ պատվաստվել է 47,949 մարդ, երկու դեղաչափ ստացել է 7009 մարդ։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը 2020թ. մարտից փակել է ցամաքային սահմանը բոլոր երկրների հետ։ Օդային ճանապարհով երկիր մուտք գործել կարելի է պատվաստման դեպքում կամ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով: Երկրում գտնվելու երրորդ օրը թեստ ներկայացրածները պետք է կրկին թեստավորվեն ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |