Բելառուսը Covid-19-ի դեմ իր պատվաստանյութն է ստեղծել![]() 7 մայիսի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տեղի գիտնականներին հաջողվել է սեփական պատվաստանյութը ստեղծել կորոնավիրուսի դեմ։ «Մենք սրվակում ստացանք մեր պատվաստանյութը՝ բելառուսականը։ Այն տարբերվում է մեր գնածից։ Ինչպես բժիշկներն են ասում՝ դա կենդանի պատվաստանյութ է»,- ասել է նա, տեղեկացնում է «Վեդոմոստին»։ Նա հավելել է, որ մասնագետները չեն շտապում արտադրության փուլը սկսել, քանի որ ուզում են հետևել վիրուսի զարգացմանը։ Նա հավելել է, որ այժմ Բելառուսն ունի ռուսական և չինական պատվաստանյութեր։ «Իսկ վաղը մենք մեր պատվաստանյութը, որը սրվակում է արդեն, կհարմարեցնենք այն շտամին, որը կունենանք։ Ով իմանա, կյանքն ինչպես կդասավորվի»,- ասել է նա։ Մարտի 25-ին Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկրում սկսվում է ռուսական «Սպուտնիկ V»-ի արտադրությունը «Բելմեդպրեպարատի» ձեռնարկությունում։ Ամսական առավելագույնն արտադրվում է 500,000 դեղաչափ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |