ՌԴ-ում գրանցել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը 8 մայիսի 2021 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում գրանցել են միաբաղադրիչ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը, որն իրենից ներկայացնում է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչը։ «Սպուտնիկ Լայթը» մեկ ներարկման միջոցով կրճատում է հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։ Միաբաղադրիչ սխեման թույլ է տալիս սեղմ ժամկետում ապահովել մեծ քանակի մարդկանց պատվաստում, ինչը հատկապես կարևոր է հիվանդության տարածման նոր փուլում, և ավելի արագ հասնել պոպուլյացիոն իմունիտետի»,-ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը, գրում է «Վեդոմոստին»։ «Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը պատվաստումից 28 օր անց կազմում 79.4%։ «Սպուտնիկ V»-ն մշակած Գամալեի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը նշել է, որ «Սպուտնիկ Լայթը» հարմար է արդեն իսկ կորոնավիրուս տարած մարդկանց համար։ Դեղամիջոցը կարելի է կիրառել ինչպես սկզբնական պատվաստման, այնպես էլ երկրորդ պատվաստման համար՝ այլ պատվաստանյութերի հետ համադրմամբ արդյունավետության բարձրացման համար։ Մայիսի 5-ի դրությամբ աշխարհում արդեն մոտ 20 մլն մարդ ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Ընդհանուր առմամբ պատվաստանյութը գրանցված է ավելի քան 60 երկրում, այդ թվում Հայաստանում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |