ԱՀԿ-ն հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին![]() 8 մայիսի 2021 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել չինական Sinopharm պատվաստանյութին կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսը։ «Այսօր ԱՀԿ-ն շտապ կիրառման պատվաստանյութերի ցանկում է ընդգրկել չինական Sinopharm պատվաստանյութը, որը 6-րդ պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ, որը հավաստագիր է ստանում կազմակերպությունից՝ անվտանգության, արդյունավետության և որակի առումով»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, դա թույլ կտա ընդլայնել այն դեղամիջոցների ցանկը, որոնք կորոնավիրուսի դեմ տարածվում են COVAX հարթակի միջոցով։ Մինչ օրս ԱՀԿ ցուցակում կորոնավիրուսի դեմ շտապ կիրառման 5 դեղամիջոց կար՝ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների Comirnaty պատվաստանյութը, Johnson & Johnson-ի մասնաճյուղ հանդիսացող Janssen ընկերության միջոցը, ամերիկյան Moderna-ի պատվաստանյութը, ինչպես նաև բրիտանա-շվեդական AstraZeneca երկու տարատեսակը և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |