Շիրակի մարզում ձյուն է տեղացել

Շիրակի մարզում ձյուն է տեղացել

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 10-ի գիշերը Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյուն է տեղացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Գարուն ա, ձուն ա արել։ Շիրակի մարզ, Հառիճ գյուղ»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամաբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ են տեղացել, առանձին հատվածներում՝ կարկուտ, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Մայիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:

Գագիկ Սուրենյանը նաև հրապարակել է Հովհաննես Դավթյանի լուսանկարը Հառիճ գյուղից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---