Սերգեյ Լավրով. Մոսկվան Ղարաբաղի շուրջ զուգահեռ բանակցություններ չի վարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին հակասող ոչ մի զուգահեռ բանակցություններ չի վարում: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:



«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը հետաքրքրում է շատ երկրների, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում գտնվող պետությունների: Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ թեման, բայց այդ բանակցությունները չեն հակասում Մինսկի ձեւաչափին»,- ասել է Լավրովը, հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---