ԱԶԲ գործադիր խորհրդի անդամ. Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է

ԱԶԲ գործադիր խորհրդի անդամ. Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է

PanARMENIAN.Net - Ավստրիական զարգացման բանկի (OeEB) գործադիր խորհրդի անդամ Սաբինե Գաբերը վստահություն է հայտնել, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա։

Իր հարցազրույցում նա խոսում է OeEB-ի առաքելության, զարգացող երկրներում համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերի, Ամերիաբանկի հետ երկարամյա ու արդյունավետ համագործակցության մասին։

«Ավելի քան վստահ եմ, որ Ամերիաբանկի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա: Կարծում եմ` Ամերիաբանկը շատ փորձառու գործընկեր է, որը շատ լավ գիտելիքներ և փորձ ունի ֆինանսական շուկայի տարբեր ոլորտներում և կապիտալի շուկայի գործիքներում: Բանկը համագործակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, արժանացել է մի շարք մրցանակների միջազգային բանկային ամսագրերի կողմից, ինչն իսկապես տպավորիչ է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---