«Պատրոն Դավոն» ազատ է արձակվել

«Պատրոն Դավոն» ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի բողոքն ու ազատ արձակել զենքի առուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին»։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Հարությունյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Իր հերթին, Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈւ-ին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---