Ղարաբաղի մասին ֆիլմը Կալիֆորնիայում արժանացել է «Ոսկե խոսափող» մրցանակին

PanARMENIAN.Net - Հարավային Կալիֆորնիայի ռադիո- եւ հեռուստանորությունների ասոցիացիան (Radio& Television News Association of Southern California, www.rtna.org) «Ոսկե խոսափող» (Golden Mike Awards) մրցանակ է շնորհել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ. Պայքար ազատության համար» վավերագրական ֆիլմին:



Մրցանակը հանձնվել է ֆիլմի համահեղինակ եւ համապրոդյուսեր Փիթեր Մուսուրլյանին: Ֆիլմի մյուս համահեղինակն ու պրոդյուսերն է ԱՄՆ-ում ԼՂՀ նախկին մշտական ներկայացուցիչ, այժմ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը: Ֆիլմի հիմնական տեսանյութերը տրամադրել է ղարաբաղցի հեռուստալրագրող, «Ծիր Կաթին» ստուդիայի տնօրեն Նարինե Աղաբալյանը:



2008թ-ի սեպտեմբերին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում (Վաշինգտոն), «ԼՂՀ/Արցախ. Ազատության, ժողովրդավարության եւ առաջընթացի 20 տարիներ» միջոցառման շրջանակներում` ԱՄՆ կոնգրեսականների, դիվանագետների, հայտնի իրավապաշտպանների, փորձագետների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---