ՄԻԵԴ-ը Բաքվին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի դեմ մահափորձի մեջ

ՄԻԵԴ-ը Բաքվին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի դեմ մահափորձի մեջ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ։ Այդ մասին Լապշինը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաղթանա՛կ։ Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել իմ դեմ Բաքվի բանտում իրականացված մահափորձի և դաժան կտտանքներ կիրառելու մեջ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ բլոգերի, Ադրբեջանին պարտավորեցրել են 30,000 եվրո փոխհատուցում վճարել։

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto), որը նաև Իսրայելի քաղաքացի է, 2016-ի դեկտեմբերին ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանում Լապշինին դատապարտեցին 3 տարվա ազատազրկման, որտեղ նա անցկացրեց վեց ամիս։

Իսրայելին արտահանձնվելուց հետո Լապշինը հայտարարեց, որ ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել Բաքվի բանտում և պատմեց խեղդամահ անելու միջոցով իր դեմ կատարված մահափորձի մասին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---